Ուղիղ եթեր
Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել փոխանակման աճուրդ
copy image url

Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել փոխանակման աճուրդ

Ներքին 5 ամիս առաջ - 19:47 17-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ առաջին պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդը, որը կարևոր քայլ է Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարության և պետության ֆինանսական կայունության համար։

Փոխանակման աճուրդի շրջանակում տարբերակիչ ծածկագրով AMGN36294277 պետական պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պարտատոմսերը փոխակերպվել/հետգնվել են AMGN36294251 ծածկագրով պետական պարտատոմսերով՝ 4.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Փոխանակման աճուրդի տվյալները՝

Թողարկման ծավալ – 5 մլրդ ՀՀ դրամ
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 11․2 մլրդ ՀՀ դրամ
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը – 10.48%

Մարման ամսաթիվ - 4/29/2027
Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Հետգնված պարտատոմսերի ծավալը - 4.8 մլրդ ՀՀ դրամ

Դեռևս 2024 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, որը նախատեսում էր ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդների մեխանիզմները։ Այս քայլը միտված էր ընդլայնելու ներքին պետական պարտքի գործիքակազմը և խթանելու դրա արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ նպաստելով շուկայի ակտիվացմանը։

Փոխանակման աճուրդների իրականացումը խթանելու է պետական պարտատոմսերի իրացվելիությանը և կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկերը։ Բացի այդ, հնարավոր կլինի աստիճանաբար շուկայից դուրս բերել հին կամ ոչ իրացվելի պարտատոմսեր՝ դրանք փոխարինելով նոր թողարկվող պարտատոմսերով։ Նման գործիքներ աշխարհում կիրառում են քիչ թվով երկրներ, ինչպիսիք են Կանադան, Շվեդիան, Դանիան և այլ երկրներ։

Ներդրողների համար՝ նոր մեխանիզմը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսերի ավելի ճկուն կառավարմանը, որը նպաստում է իրենց ներդրումային պորտֆելի արդյունավետ վերակազմավորմանը։

Փոխանակման աճուրդի առաջին հաջող փորձը հիմք է նոր նախաձեռնությունների և գործիքների ներդրման համար՝ ամրապնդելով ֆինանսական շուկայի գործիքակազմը և ավելացնելով ներդրումային հնարավորությունները Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

08:56 Սրբազան շարունակիր քեռուդ կնգան դոմ*ել. Փաշինյանի սկանդալային գրառումը
11:20 Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ կա ու ղեկավարում է․ Նազելի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
22:22 Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին
21:43 Վարդան Ղուկասյանի դեմ կիրառվող քաղաքական հետապնդումը դուրս է եկել երկրի սահմաններից. դրա պատասխանատուներից մեկը Մակունցն է
13:28 Դիշովկեն իսան չի դառնա․ Նինա Կարապետյանց
23:15 Վրաերթ՝ Երևանում․ 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի
22:43 Գերագույն դավաճանը ստում է. երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» վիճակ չեմ տեսել. Ռուբեն Մելիքյան
21:13 Ջրհեղեղին «հաղթել» են սրտացավ հաճախորդների շնորհիվ 
23:38 Գագիկ Սուրենյանի կանխատեսումներն իրականանում են․ Երևանում քամին տապալել է հսկայական ծառեր և երկաթե էլեկտրասյուն
15:49 Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրետ մեղադրանք է հնչել․ Բագրատ Սրբազան