ԱԳՆ-ում դեսպանների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել
copy image url

ԱԳՆ-ում դեսպանների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել

Ներքին 6 ամիս առաջ - 21:52 16-12-2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պաշտոնական ընդունելությանը իր ելույթում նշել է. «Մենք իրապես գնահատում ենք վստահությունն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:

Ձեր ջանքերն օգնում են ստեղծել կապեր ոչ միայն կառավարությունների, այլ նաև մեր տարբերվող մշակույթների և համայնքների միջև:

Քանզի մոտենում ենք 2025թ. Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն»: