Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է
copy image url

Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է

Սպորտ 4 ամիս առաջ - 19:44 16-12-2024
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։

Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը 205 կգ (85+120) արդյունքով արժանացել էր բրոնզե մեդալի։

Մեդալային հաշվարկը 9 ոսկե, 5 արծաթե ու 2 բրոնզե մեդալով հաղթել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որին հաջորդել են Չինաստանը (4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ) և Ղազախստանը (2 ոսկի, 1 արծաթ)։

Առանձին վարժություններում նվաճած մեդալները ներառյալ՝ Հայաստանի թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը` 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Այդ ցուցանիշով հյուսիսկորեացիները նույնպես հավասարը չունեին և 26 ոսկե, 13 արծաթե ու 6 բրոնզե մեդալով կրկին գրավել են առաջին տեղը։

Բացի Վարազդատ Լալայանից ու Ալեքսանդրա Գրիգորյանից, Հայաստանից մրցահարթակում եղել են նաև Գառնիկ Չոլակյանը (61 կգ, փոքր բրոնզե մեդալ), Գոռ Սահակյանը (73 կգ, 8-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Արա Աղանյանը (102 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ, փոքր արծաթե մեդալ) և Տաթև Հակոբյանը (87 կգ, 13-րդ տեղ)։

Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին