Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:41 16-12-2024

Ավտոբուսների ուղևորների 94%-ը կոպեկից է օգտվում, վալիդատորով վճարումը պետք է հասցնել 100%-ի

Ուղևորների 94 %-ը էլեկտրատրանսպորտից պարզ կոպեկով է օգտվում, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հունվարի 1-ից մենք անցնում ենք նոր տոմսային համակարգին, դրան անցնելու համար մենք պետք է մինչ այդ պատրաստ լինենք այդ տոմսային պրոդուկտների ծառայություններից օգտվելու համակարգը ստեղծենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ էլեկտրոնային տարբերակով՝ «Թելսել»-ով և գրասենյակներով պետք է մինչև նոր տարի ապահովեն միասնական վճարման համակարգը։