Ներքին 1 տարի առաջ - 10:34 14-12-2024

Գյումրիի նոր, բայց հնից ավելի վատ տոնածառը

Գյումրիում տեղադրված նոր տոնածառը քննարկումների առիթ է դարձել։ Գյումրեցիների սրտով չէ նոր տոնածառը, ասում են՝ հինն ավելի լավն էր, նոր տոնածառը ավելի շատ տոնական կոն է հիշեցնում։

Գյումրին այս տարի տոնածառ ունեցավ ոչ թե քաղաքի բյուջեի հաշվին, այլ կառավարության միջոցների. պատճառը Գյումրիում ստեղծված իրավիճակն էր։

Հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Մուրադյանը որոշում էր ստորագրել Գյումրիի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ։

Շիրակի մարզպետի այդ որոշումից մի քանի օր անց մարզպետի աշխատակազմին հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ։

Ինչպե՞ս են ծախսվել տոնածառի համար նախատեսված գումարները։ Oragir.News-ը ֆինանսների նախարարության գնումների (armeps.am) կայքից առանձնացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գնումները։

Կնքվել են 3 պայմանագրեր, որոնք ընդհանուր կազմում են 20 մլն 100 հազար դրամ, այսինքն` այնքան, որքան հատկացրել է կառավարությունը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառի համար հազիվ թե 15-17 մլն դրամ ծախսված լինի։

«Արեգակ գրուպ» ՍՊԸ-ի հետ պայմանագրային գումարը կազմել է 11 մլն 909 հազար դրամ։

Նշված ՍՊԸ-ից մարզպետի աշխատակազմը գնել է արհեստական տոնածառ՝ կոնստրուկտիվ բազմակի օգտագործման համար նախատեսված, բարձրությունը՝ նվազագույնը 15 մետր, ստորին հատվածի տրամագիծը՝ 7.5 մետր, իրանը՝ մետաղական, մշակված հակակոռուզյոն նյութով:

Նույն ՍՊ-ի հետ մարզպետի աշխատակազմը կնքել է մեկ այլ պայմանագիր տոնածառի բեռնափոխադրման, տոնածառի եւ խաղալիքների տեղադրման, ապամոնտաժման աշխատանքների հետ կապված, վճարելով 4 մլն 141 հազար դրամ։

Իսկ «Գյումրիի վերելակային տնտեսություն» ԲԲԸ-ին 4 մլն 50 հազար ՀՀ դրամ է հատկացվել։

Հիշեցնենք, որ Գյումրին Ամանորին պատրաստվում էր սեպտեմբերից. նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար 75 մլն. դրամ էր հատկացվելու։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի