Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:23 13-12-2024

ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները, հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։

Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:

«Կարևորում ենք, որ տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։

Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։

Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։ Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը