Ներքին 1 տարի առաջ - 16:58 12-12-2024

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր էջում գրել է. «Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում պաշտպանության նախարար Հասանովի հետ հանդիպմանը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակ: Հասանովը զեկուցում է, թե ինչպիսին է իրավիճակը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը: Ֆորմալ իմաստով՝ ոչ մի: Բայց, ոչ ֆորմալ առումով, Հայաստանի հանդեպ Բաքվի որևէ սահմանային ռազմական գործողություն ուղեկցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առնվազն Թուրքիայի տարածքից օդային ու հրամանատարային օդային աջակցությամբ:

Հետևաբար, երբ Բաքվում Հասանովը քննարկում է «սահմանային օպերատիվ իրավիճակը» Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատարի հետ, ապա, եթե այդ քննարկումը պարզապես արարողակարգ չէ, ուրեմն գործնական պարագայում կարող է ունենալ հենց վերը նշածս տրամաբանությունը:

Ընդ որում, պետք է ուշադրության արժանացնել, որ անցնող օրերին Բաքուն Անկարայի հետ հաղորդակցվել է այսպես ասած երեք շերտով: Նախ Էրդողան-Ալիև մակարդակով, դրա հաջորդ օրը Ֆիդան-Բայրամով արտգործնախարարական մակարդակ, և այսօր փաստորեն ռազմական մակարդակով:

Միարժեք եզրակացնել, որ անպայմանորեն քննարկվում է որևէ ռազմական սադրանքի հարց, իհարկե ճիշտ չէ, սակայն հավանականությունը կարող է լինել բավականին բարձր: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական այդ շփումները փաստորեն տեղի ունեցան ադրբեջան-իսրայելական շփումներից անմիջապես հետո:

Ես դրան անդրադարձել եմ, պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը Օրեր առաջ Իսրայելում էր և հանդիպես այդ երկրի քաղաքական ղեկավարներին: Իսկ Իսրայելի համար Ադրբեջանը բնակաաբար ունի հակաիրանյան պլացդարմի նշանակություն: Թեև այստեղ իհարկե դա խնդրի կամ պատկերի նեղ շրջանակն է: Իսրայելը բոլորովին դեմ չէ Ադրբեջանի միջոցով ընդհանրապես ազդեցություն ունենալ Կովկասում, Կասպիցում, ինչպես նաև հեռանկարում դեր ունենալ Կենտրոնական Ասիային առնչվող հարցերում:

Այդ իմաստով, Ադրբեջանի որևէ սադրանք իրենք կարող են դիտարկել ոչ թե անմիջապես Իրանին թիրախավորելու համատեքստում, այլ Ռուսաստանին և Իրանին առնվազն լարելու և այդ կերպ քաղաքական որևէ բան կորզելու: Նույնը նաև Թուրքիայի պարագայում:

Բացառելի չէ և այն, որ այս շարժերը կարող են լինել ցուցադրական-հոգեբանական ճնշման տրամաբանության մեջ, իսկ անմիջական ռազմական գործողության՝ չվերածվել»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»