Ներքին 1 տարի առաջ - 15:27 12-12-2024

Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է

Անցյալ շաբաթ ԶՊՄԿ Կայուն զարգացման հաշվետվության հրապարակման միջոցառման ընթացքում հրապարակվեց նաև հանքարդյունաբերությանը վերաբերող երկու կարևոր հետազոտության արդյունքներ։ Երկու հետազոտություններից առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև։

Այսպես՝ «ModexAdvisory» ընկերության «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ. Սյունիքի մարզի և ԶՊՄԿ ֆենոմենը» սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի վրա։

Հատկանշական է, որ համեմատաբար փոքր բնակչությամբ Սյունիքի մարզն ապահովում է զգալի տնտեսական արդյունքներ։ Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքը, որտեղ գործում է ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը (ԶՊՄԿ), Երևանից հետո Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Այսպես՝ Հանրապետությունում աղքատության միջին մակարդակը 23 տոկոս է։

Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում (43․1 տոկոս), մինչդեռ Սյունիքում այն ամենացածրն է՝ ընդամենը 7 տոկոս։ Սյունիքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում նույնպես 7 տոկոս է, ինչը երկրորդ ցուցանիշն է մայրաքաղաքից հետո (62 տոկոս)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Սյունիքը նույնպես երկրորդ տեղում է Երևանից հետո։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»