Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:02 12-12-2024

Իջևանի Ղալումյան փողոցի տուֆապատո՞ւմ․ Փաշինյանը անակնկալի եկավ

Կառավարության այսօրվա նիստում երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն սկսեց թվարկել բոլոր այն ծրագրերը, որոնցով սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են կատարվում, ընթերցեց նաև Ղալումյան փողոց անվանումը․ «Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ղալումյան փողոցի տուֆապատում»։ Փաշինյանը նախ ժպտաց, ապա շարունակեց. «Էստեղ վրիպակ կա, երևի պետք է լինի Ղազումյան փողոց: Այսինքն չգիտեմ, կարող է նաև Ղալումյան փողոց կա»:

Ի պատասխան ՏԿԵ նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ Ղալումյան փողոց ևս կա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Իջևանում կա «Հայկ Ղալումյան փողոց», որը համացանցում քննարկումների առիթ էր դարձել, թե Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունով է կոչվում փողոցը։ Oragir.News-ը կապ էր հաստատել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, վերջինն էլ նշել էր, որ փողոցն իր ազգականի անունով է կոչվում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»