Ներքին 1 տարի առաջ - 12:55 12-12-2024

Քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը ձեռքերը լվացել են. ո՞վ է պատասխան տալու Մանկական երկաթուղու քանդման համար

Oragir.News-ը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, այցելեց Մանկական երկաթուղի և ֆիքսեց, որ 2 գնացքները գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ մասերը այս ու այն կողմ էին ցրված։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ի՞նչ նպատակով է քանդվում պատմամշակութային արժեք ունեցող տարածքը, և ի՞նչ է պատրաստվում անել քաղաքապետարանը։

Այնտեղից մեզ հայտնեցին, որ Մանկական երկաթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ․

«Մանկական երկաթուղին Երևանի քաղաքապետարանի հետ կապ չունի, առավել ևս գնացքները։ Չեմ կարող ասել, թե ով է վարձակալել։ Այդ ինֆորմացիան ինձ հասանելի չէ»,- նշում են քաղաքապետարանից։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՏԿԵ նախարարություն, որտեղից էլ հետ հասցեագրեցին հարցը, նշելով, որ նման ինֆորմացիա կարող է տալ միայն քաղաքապետարանը։

«Դա Երևանի տարածքն է, հետևաբար՝ քաղաքապետարանից պետք է ասեն, թե ով է վարձակալել տարածքը։ Կփորձեմ ճշտել, բայց վստահաբար՝ այդ տվայալները կարող է տալ Երևանի քաղաքապետարանը»։

Փաստացի՝ քաղաքային իշխանությունները և հնարավոր իրավասու մարմինները տեղեկություն տալու պատասխանատվությունը իրար վրա են գցում։

Ընդգծենք, որ ՀՀ օրենքներով՝ հանրային տարածքի վարձակալը պարտավոր է պատշաճ տնօրինել իրեն վստահված տարածքը, բարեկարգել այն, ծառայեցնել նախանշված նպատակներին։ Ուստի մանկական երկաթուղու աղետալի վիճակի հարցում առաջին պատասխանատուն քաղաքային իշխանությունն է, որն աններելի անգործություն է ցուցաբերում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ երկաթուղու անմխիթար պայմանների մասին կրկին փորձել ենք կապ հաստատել քաղաքապետարան, սակայն այնտեղից պատասխանել են, որ Մանկական երկաթուղին ունի վարձակալ, ով երկար տարիներ առաջ վարձակալել է տարածքը և վարձակալության ժամկետը դեռ չի ավարտվել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»