copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 09:15 12-12-2024

Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, աշխատանքը շարունակելու համար հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, պետք է ատեստավորում անցնեն: Սա բավական մեծ դժգոհություն էր առաջ բերել այդ ուսուցիչների շրջանում: Կար հաշվարկ, որ մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի: Ներկա դրությամբ, մեր տեղեկություններով, նման ուսուցիչների շատ փոքր մասն է ատեստավորում անցել, իսկ եթե նրանք ցանկանան բարձրագույն կրթություն ստանալ «այդ տարիքում», ապա կարող են աշխատանքի վերադառնալ չորս, լավագույն դեպքում՝ երեք տարի անց (վերջին կուրսում): Մասնագետները նշում էին, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Ստացվում է, որ բազմաթիվ տարիների փորձ ունեցող, հմտություններ կուտակած մանկավարժները դուրս են մնում դպրոցից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ հաստատությունների տնօրեններին կարգադրվել է հնարավորինս ազատվել միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Սակայն այս դպրոցներում իրավիճակը զգալի տարբերվում է. նախ՝ առանց այդ էլ դժվար է համապատասխան բուհ ավարտած մանկավարժ ներգրավել խայտառակ ցածր աշխատավարձի պայմաններում, երկրորդ՝ աշխատող մանկավարժներն իրենց դիպլոմում ունեն մանկավարժի որակավորում, քանի որ ավարտել են մանկավարժական (օրինակ՝ երաժշտամանկավարժական) քոլեջ:

Հետաքրքիր է, եթե նրանք նույնիսկ արվեստի դպրոցներում չեն կարող աշխատել, այդ դեպքում ինչի՞ համար են պահվում մասնագիտական մանկավարժական քոլեջները, և ինչո՞ւ են տրվում մանկավարժական դիպլոմներ:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
adv_banner

Ամենից շատ դիտված

20:07 Ինչպես են թուրք հատուկջոկատայինները տեղափոխում Հայաստանից արտահանձնված անձանց
20:29 Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը
10:20 Մահ հանքային ջրից․ ռուս գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպի» դեմ․ Կոմերսանտ
23:46 ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար պետք է ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան արտաբերել
13:20 Ջրատարներից մեկում հայտնաբերվել է գերեզմանատուն գնալուց հետո անհայտ կորած կնոջ դին
20:16 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած անվանական ատրճանակ․ shamshyan.com
23:00 Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
13:11 ՔՊ-ն առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
20:48 Միայն ե՞ս եմ, որ չեմ հասկանում Չարենցի թանգարանի մշակութային այս տիեզերական քաղաքականությունը
14:35 4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը