Ներքին 1 տարի առաջ - 10:01 11-12-2024

Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

«Արմավիր» բժշկական կենտրոնից պարզաբանել են, թե ինչպես է սատցվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել։

«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։

Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ, փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։

Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։

Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։

Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։

Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել Երևանյան կլինիկա և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ նորածնին տեղափեխելու համար։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը մոտենալով օպերատորին տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անուն ու ազգանունը, իսկ օպերատորը անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով , Արմեդ համակարգում երեխայի սեռը նշում է արական։

Հաշվի առնելով թույլ տրված անփությունը, մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»,- ասված է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, նրանք երեխային անվանակոչել են Հովհաննես, սակայն պարզվել է, որ երեխան աղջիկ է։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»