Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:03 10-12-2024

Մինչ օրս զինապարտ պահեստազորայինների ընդամենը 17 տոկոսն է ներգրավվել վարժական հավաքներում

Ռաֆայել Իշխանյանը նշում է, որ 2021թ. ամռանից սկսած մինչ օրս զինապարտ պահեստազորայինների ընդամենը 17 տոկոսն է ներգրավվել վարժական հավաքներում։ 83 տոկոսը չի ներգրավվել։ Զինապարտ պահեստազորայիններին Վարժական հավաքների տանելու հարցում որևէ հասկանալի ու չափանիշ արված մոտեցում չկա, ինչի պայմաններում գործող իշխանությունների կողմից հաճախ են լինում դեպքեր, հատկապես քաղաքական սրացման ժամանակներում, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին տանելու, որով նրանց հեռու են պահում քաղաքական ակտիվությունից։ Իշխանյանը հիշեցրեց 2022թ. դիմադրության շարժման ժամանակ Անդրանիկ Քոչարյանի կողմից սպառնալիքները՝ տանելու վարժանքների, ովքեր մասնակցում էին ցույցերին։ 2023թ. Արցախի հայաթափման ժամանակ տեղի ունեցող ցույցերի օրերին ևս սրվեց այս թեման։ Վահագն Ալեքսանյանը Հ1-ի եթերում իր խոսքով հաստատեց, որ Քոչարյանի սպառնալիքն արդեն կյանքի է կոչվել և հորդորեց համապատասխան մարմիններին վարժական հավաքների տանել ակտիվիստներին։

Իշխանյանը համեմատություն տարավ Մյանմայի և Բուրկինա Ֆասոյի դեպքերի հետ, որտեղ ևս քաղաքական հայացքների համար զանգվածաբար զորակոչում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր