Ներքին 1 տարի առաջ - 17:08 09-12-2024

Թեման նուրբ է․ Վլադիմիր Վարդանյանը՝ ընտրության ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում արտակարգ դրություն հայտարարելու մասին աշխատանքային խումբը դեռ պետք է քննարկումներ անցկացնի։

«Ե՛վ արտահերթ նիստի ժամանակ, և՛ հանձնաժողովում արտակարգ և ռազմական դրության հետ կապված բոլոր վիճահարույց դրույթները քննարկվել են և հանվել։ «Արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրությունը» և ընտրական օրենսդրության հետ փոխկապակցվածությունը պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Մենք այն կքննարկենք, երբ նախագիծը պատրաստ լինի։ Ժամկետներ չկան, բայց մենք այժմ պայմանավորվել ենք, որ աշխատանքային խմբի աշխատանքները հետագայում շարունակվելու են, թեման նուրբ է»,- նշեց Վարդանյանը։

Վարդանյանը շեշտեց՝ պետք է գտնել այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացու քվեն, որպեսզի այն որևէ պարագայում չտուժի արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ և վստահեցրեց՝ որևիցե մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում։

Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընդգրկված է եղել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը՝ ընտրությունների ժամանակ արտակարգ դրության հայտարարելը։

Ըստ նախագծի՝ եթե քվեարկության ընթացքում (մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը) արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»