Ներքին 1 տարի առաջ - 15:40 09-12-2024

Տղեքը Կուբաթլուն հետ վեկալան․ պատերազմի օրերին Tiktok-ում սուտ տարածողները չեն հարցաքննվել

Համացանցի տիկտոկյան հարթակում տարածվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին արված մի տեսանյութ, որտեղ երիտասարդ մի տղա ասում է՝ «Արա, մեռնեմ ձեր կյանքին, այս տղեքը Կուբաթլուն հետ վեկալան․ էս ինչ ուրախ ենք», ապա ձեռքով գորշ գայլերի նշանը ցույց տալիս։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին ՊՆ-ն նման հայտարարություն չի արել, թե Սանասարը (Կուբաթլուն) հետ են գրավել, Oragir.News-ը Քննչական կոմիտե գրավոր հարցում է ուղարկել, պարզելու, թե արդյոք այս և նմանատիպայլ տեսանյութերը քննության առարկա դարձե՞լ են, որևէ քայլ ձեռնարկվե՞լ է նշված անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։

Ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ մեր կողմից ներկայացված արտահայտությունը հանցագործության հատկանիշ չի պարունակում։

«ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվում և նախաքննություն է իրականացվում առերևույթ հանցագործության դեպքերի կապակցությամբ։ Ձեր կողմից հարցմամբ նկարագրված արտահայտությունը հանցագործության հատկանիշ չի պարունակում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»