Ներքին 1 տարի առաջ - 18:32 07-12-2024

Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով․ նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունները՝ կապված ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ» հարցին ի պատասխան, Աշոտյանն ասել է․

«Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը։ Գործում է նաև բումերանգի կանոնը. Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ։ Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությունների բովանդակությանը, ապա աբսուրդ է, երբ Հայաստանի ռեժիմը չի բարձրացնում արցախայության վերադարձի հարցը իր Հայրենիք, ինչով բարենպաստ հող է ստեղծում Ալիևի կոնտրքայլերի համար։

Մենք կարող ենք և պետք է բարձրաձայնենք թե՛ արցախահայության, թե՛ Ադրբեջանից բռնագաղթված մոտ 400, 000 մեր հայրենակիցների հարցը։ Սխեմատիկ ասած՝ այս հարցով ևս մենք ունենք հակառակորդի դարպասը գրավելու շատ ավելի մեծ շանսեր, քան Ալիևը։ Մանավանդ Նիկոլն էլ վերջերս ԱԺ ամբիոնից պնդում էր, որ Հայաստանը պիտի միջազգային իրավակարգերին հավատարիմ մնա, իսկ այդ դաշտն ամբողջությամբ մեր օգտին է։ Բայց քանի որ Նիկոլը «բիրիքով» ծախել է այս խաղը, ուստի չզարմանաք, եթե ոչ թե մենք, այլ նրանք վերջիվերջո գոլ խփեն»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»