Ներքին 1 տարի առաջ - 18:21 06-12-2024

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ձևավորման շուրջ քննարկումների ակտիվ դինամիկան, անդրադարձ է կատարվել դրա հիմնական, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային, բնույթի բաղադրիչներին:

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցում գրանցված դրական առաջընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

Որպես խաղաղության օրակարգի արդյունավետ կյանքի կոչման կարևոր գրավական՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»