Ներքին 1 տարի առաջ - 18:07 06-12-2024

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ն այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա:

Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ բարեկամական խմբի անդամների, ինչպես նաեւ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Զդենկո Չոսիչի գլխավորությամբ:

Հանդիպումների ժամանակ կարեւորվել է տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Հատուկ ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին: Ռուբեն Ռուբինյանը հրավիրող կողմին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերն ու վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»