Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:01 05-12-2024

Պատկերացնո՞ւմ եք, 3 ամսում տաքսիները գեներացրել են 23 միլիոն ՀԴՄ․ Փաշինյանը զարմացած է

Սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՊԵԿ նախագահը մի թիվ է զեկուցել, որն իրեն շատ է զարմացրել:

«Չգիտեմ՝ ՊԵԿ-ում զարմացած են, թե զարմացած չեն, բայց ես զարմացած եմ: Մասնավորապես, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ։ Ճի՞շտ են էդ թվերը, դրա շրջանառությունը մոտ 27-29 մլն դրամի է: Պատկերացնո՞ւմ եք, երեք ամսվա ընթացքում..․ Ընդ որում՝ թիվն աճողական է: Ինչո՞ւ եմ սրա մասին բարձրաձայնում, ուրախությամբ ևս մեկ անգամ ուզում եմ տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել»,-ավելացրեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ սկզբում տաքսու վարորդների, քաղաքացիների շրջանում անհանգստություն կար այդ հարցի մասով.

«Մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա տեսնում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է: Պետությունը միշտ էլ ունի լծակներ, հարկադրանքներ կիրառելու գործիքակազմ, բայց դա երբեք նպատակային չէ:

Ընդհակառակը, երբ նման բաներն արվում են ներառական սկզբունքով, այլ ոչ թե հարկադրանքով, բոլորովին ուրիշ էֆեկտ է ունենում:

Մարզպետները կվկայեն, որ հանրապետությունում այսօր էլ, ցավոք, կան թաղամասեր, որտեղ բնակիչները տաքսիներ են կանչում, բայց վարորդները չեն գնում, քանի որ ռիսկային է: Երբ մենք ճանապարհները կառուցում ենք, արձանագրում ենք, որ բնակիչների համար բացվեց ճանապարհը, իրենց մեքենաներով կարող են գնալ-գալ, բայց նաև դրանով տաքսիների համար ենք շուկա բացում: Քանի որ այդ հատվածից, երբ պատվեր են ստանում, այլևս չգնալու պատճառ չունեն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը