Ներքին 1 տարի առաջ - 22:52 03-12-2024

Գյումրին շուտով տոնածառ կունենա. Շիրակի մարզպետը որոշում է ստորագրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով Գյումրիի տոնածառի գնման, տեղադրման, զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորով փոխարինման և վերանորոգման աշխատանքները իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

Շիրակի մարզպետ Մուրադյանը որոշում է ստորագրել Գյումրիի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձեւով իրականացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գյումրին ամանորին պատրաստվում էր սեպտեմբերից։

Ավագանու որոշմամբ՝ Գյումրիի ավագանու որոշմամբ նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար բյուջեից հատկացվելու էր 75 մլն դրամ, որից 68 միլիոնը նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռքբերմանն է ուղղվելու, իսկ 7 միլիոնը՝ հին զարդարանքների վերանորոգման համար:



Նշենք նաև, որ Գյումրիում ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված քաղաքակում դեռևս չկան նախատոնական զարդարանքներ։ Թեև Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ Գյումրին կունենա տոնածառ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»