Ներքին 1 տարի առաջ - 19:49 03-12-2024

«Վարդաշեն» ՔԿՀ-ում կազմակերպվել է խմբային հոգեբանական աշխատանք

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք դատապարտյալների և նրանց երեխաների մասնակցությամբ։

Միջոցառման նպատակն էր նպաստել ազատազրկված անձանց և նրանց երեխաների հարաբերությունների և հուզական կապվածության պահպանմանը, ինչպես նաև վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվորեն մասնակցող ազատազրկված անձանց դրական վարքագծի ամրապնդմանը։

Խմբային հոգեբանական աշխատանքը վարել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբաններ Ցողիկ Ալեքսանյանը և Ռոզա Բաղդասարյանը, որոնք խաղային տարբեր մեթոդներով, արտթերապևտիկ տեխնիկաներով և խմբային քննարկումներով ստեղծել են դրական, յուրօրինակ մթնոլորտ մասնակիցների միջև՝ ապահովելով երեխաների ազատ և անկաշկանդ շփումը ծնողների հետ։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել խմբային հոգեբանական աշխատանքի ամփոփում, որի ժամանակ մասնակիցները խոսել են իրենց տպավորություններից, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և ցանկություն հայտնել, որ նմանատիպ միջոցառումները կրեն շարունակական բնույթ։

Ավարտին երեխաները նաև փոքրիկ նվերներ են ստացել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»