Ներքին 1 տարի առաջ - 22:36 02-12-2024

Ոստիկանները հայտնաբերել են խանութը թալանողներին, կոտրված տերմինալն ու Hyundai-ն. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ վերջին ամիսներին էլ ավելի ակտիվ պայքար են սկսել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ու այդ ամենը կատարվում է համայնքային ոստիկանների գրեթե ամենօրյա լարված աշխատանքի արդյունքում։ Ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղում գտնվող մթերային խանութից գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գողությունը կատարվել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա Կամո Ա․-ին պատկանող խանութից։ Ստահակները կոտրել էին դուռը, մտել ներս ու գողացել ոչ միայն կենցաղային իրեր այլև իրենց հետ էին տարել «Թել-Սել» վճարային տերմինալը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, համայնքային ոստիկանները դեպքի վայրից մոտ մի քանի կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել և գյուղից դուրս՝ մոտ 2,5 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են վճարային տերմինալը՝ կոտրված վիճակում։ Պարզվել է, որ այնտեղ եղել է մոտ 500 հազար դրամ գումար, որը որ հափշտակել էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշտարակի ոստիկանները այնուհետև հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալները եկել էին խանութ և հենց այդ ավտոմեքենայով գողոնը տեղափոխել։ Այդ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով օրեր առաջ ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում վնասազերծել էին կասկածյալներից 2-ին, իսկ ևս 2-ի ինքնությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում խանութի աշխատակիցը նշել է, որ ընդհանուր առմամբ իրենց պատճառվել է մոտ 2․5 մլն դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»