Ներքին 1 տարի առաջ - 18:23 02-12-2024

ՀՀ-ում ընդդեմ ցեղասպանությունների կազմակերպված ֆորումում բացակայում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այլմոլորակայինները ՀՀ արտգործնախարարությունում

Կարդում եմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության նախաձեռնությամբ ս. թ. դեկտեմբերի 12-13-ը Երևանում կազմակերպվող Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգերորդ գլոբալ ֆորումի հայեցակարգային դրույթները: Հինգ էջից բաղկացած այդ տեսական շարադրվածքի մեջ ընթերցողը կարող է նկատել «Ռուանդայի ցեղասպանություն» արտահայտությունը, բայց այնտեղ չկա «Հայոց ցեղասպանություն», «արցախահայերի էթնիկ զտում» կամ «Արցախի հայաթափում» արտահայտությունները:

2022 թ. կայացած գլոբալ ֆորումին մասնակցելու հրավեր ինձ չուղարկվեց: Առանձին գրառումով նշեցի, որ թերևս դա պայմանավորված էր նրանով, որ հինգ հայ նիստավարներից չորսը տարբեր քրեական գործերի շրջանակներում իմ կողմից մեղադրվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություններ կատարելու, հաստատությանը նյութական վնաս հասցնելու, փողերի լվացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման համար: Նիստավարներից մեկը դատական հայց ներկայացրեց իմ դեմ և վերջին նիստի ժամանակ ոչ ինքը, ոչ էլ իր փաստաբանը չներկայացան՝ քանի որ դատարանի դահլիճում հրապարակվելու էր թանգարանի անվտանգության աշխատակիցների՝ ինձ տրամադրված երկու տեսագրություն, որոնք մինչ օրս չեմ հանրայնացրել:

Բայց ես բարի եմ ու մեծահոգի ու երբեք չեմ նեղանում, երբ ինձ մոռանում են: Ուստի հեռակա կարգով իմ զեկուցման թեման կունենա հետևյալ վերնագիրը. «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների մեղսակցությունը էթնիկ զտումների իրականացման, Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացված քրեորեն պատժելի գործողություններում»:

Կարծում եմ, որ դեռ բավական ժամանակ կա ինձ հրավիրելու համար»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»