Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:40 02-12-2024

Իհարկե, կա կոռուպցիա․ մի տոմսի համար 20․000 դոլարը չափազանց շատ է․ հարցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում։

Ամերիկա մեկնելու մեկ տոմսը Տիգրան Ավինյանը գնել է 20․000 դոլարով։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում և անցորդներից հետաքրքրվել, թե կոռուպցիա տեսնում են այստեղ։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ մեկ տոմսի համար այդքան գումարը չափազանց շատ է, մի մասի համոզմամբ էլ՝ այս ամենի մեջ կա կոռուպցիա։

Անցորդների մի մասն էլ ընդանրապես չցանկացավ պատասխանել։
«Երևի իրենց համար չկա, բայց Ամերիկայի մի տոմսը 20․000 դոլարով ձեռք բերելն արդեն չափազանցություն է»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մեկ տոմսի համար այդ գումարը շատ է․ «Չեմ կարող ասել կոռուպցիա կա, թե ոչ բայց մի տոմսը 20․000 դոլար շատ է»,- պատասխանեց նա։
Անցորդներից մեկն էլ դժգոհելով տրանսպորտի թանկացումից, նշեց, որ այստեղ բնականաբար կա կոռուպցիա։
«Իհարկե կոռուպցիա կա այստեղ։ Տրանսպորտի թանկացումը լրիվ խայտառակություն է»,- պատասխանեց նա։

Մեկ այլ տղամարդ էլ շտապելով պատասխանեց․ «Իհարկե կա, դուք ինքներդ լավ գիտեք դա»։
«Թքեմ Ավինյանի դեմքին»,- զայրացած ասաց մեկ այլ տղամարդ։
«Շատ լավ է արել»,- պատասխանեց մի կին։

Մի կին էլ վրդովված ասաց, որ Ավինյանը նույնիսկ ինքն իրենից գոհ չէ։ «Իր համար շատ նորմալ ա, իհարկե կա կոռուպցիա։ Ավինյանն ինքն իրանից գոհա՞»,- պատասխանեց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ այս իշխանությունն իրական հերոսներին թողած, այլ մարդկանց է հերոսացնում։
«Մսխում են պետական փողերը, դրա համար հարկատուներին համարում են հերոս։ Հերոսներն էն տղերքն են, որ էրեկ չէ առաջին օրը դիրքերից իջան»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում