Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:55 02-12-2024

Դիվանագետներին տրվող հավելավճարի չափը կվերանայվի

Դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված Կառավարությունը լրացում եւ փոփոխություններ է կատարում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: «Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում մեր երկրի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու եւ լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց` ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաեւ ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար` բարելավելով դիվանագետների ծառայության վարձատրության պայմանները եւ բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:

Ըստ Մնացական Սաֆարյանի` ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Նշվել է, որ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վարձատրվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:

Արտաքին գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար հավելավճարները սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով: «Դիվանագիտական աստիճանները դիվանագետներին շնորհվում են Արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա եւ հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- բարձրաձայնել է փոխնախարարը:

Օրենքի համաձայն` պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Մնացական Սաֆարյանի խոսքով օրենքով նաեւ նախատեսված են բացառություններ մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը:

Նշվել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերոնշյալ բացառության մաս չեն կազմում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառություններում ներառել նաեւ «դիվանագիտական ծառայություն» եւ «դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոսե ձեւակերպումները»

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է համակարգում առկա խնդիրների մասին, կարեւորել նախագծի ընդունումը: Պատգամավորի կարծիքով դիվանագետը պետք է ունենա արժանի վարձատրություն, ինչը հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ զբաղվել դիվանագիտական ծառայության գործառույթներով:

Նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին