Մամուլ 1 տարի առաջ - 08:30 30-11-2024

Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրի կառուցման եւ մոլիբդենի արդյունահանման թույլտվություն տալու հարցը: Նիստին մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչներ: «Մեղրաձոր գոլդ»-ի ներկայացուցիչն ասել է. «Հանքավանում առկա է պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմել էինք համայնքապետարան, տեղի ունեցավ հասարակական լսում՝ դրական եզրակացությամբ»։

Ապա հարցը դրվել է ավագանու քննարկմանը: Ավագանու անդամ Արմեն Ասատրյանն առարկել է. «Եթե հանքավայրը 60-ականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»: Մեկ ժամից ավելի տեւած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չի տվել աշխատանքներ իրականացնելու նախագծին: Ի դեպ, այստեղ եւս մասնակից է ՔՊ-ի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը գործընկերոջ հետ ընկերություն է հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ