Ներքին 4 տարի առաջ - 16:12 25-07-2022

Հանքավանում երեքամյա երեխան կորել էր տատիկին քաղցրավենիք տանելու ճանապարհին

Երեկ Հանքավանում կորած երեք տարեկան երեխան Հրազդան քաղաքից էր։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Ծաղկաձոր համայնքի Արտավազդ գյուղի վարչական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե տեղի բնակիչ էր արդյոք Հանքավանում կորած երեքամյա երեխան։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն երեկ՝ ժամը 13։48-ին, ահազանգ է ստացվել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։ Ավելի ուշ հայտնեցին, որ Հանքավանում կորած երեխան գտնվել էր։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ հանգամանքներում էր կորել երեքամյա երեխան, Հովհաննիսյանն ասաց. «Այդ երեխան տատի համար քաղցրավենիք էր տարել, տատը կույր էր էլի, ավտոյի մեջ էր եղել, մոտ 5-6 մետր հեռավորության վրա է եղել իրենցից: Տարել էր ու չէր վերադարձել, իր համար ոտ-ոտ քայլելով բարձրացել էր վերև ու կորել էր, հետո մոտ մեկ ժամ, ժամուկես հետո գտնվեց։ Ես այդ պահին այնտեղ էի։ Ինքնուրույն եկավ այդ տղեն, հավեսին էլ երեխա էր»։

Անդրադառնալով երեխայի վիճակին՝ Հովհաննիսյանն ասաց. «Փառք Աստծո, երեխայի մոտ ամեն ինչ նորմալ էր, ծնողներն էին շատ վատ վիճակում»։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»