Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 16:40 15-06-2026

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար

Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Իր ընկերությունը Սյուզաննան կոչել է Suebar` իր անվան և ազգանվան առաջին վանկերով։ Հատուկ բաղադրատոմսով և առողջ քաղցրավենիք նախընտրողների համար պատրաստվող կոնֆետների գրեթե ամբողջ չրային հումքը Սյուզաննան մշակում է սեփական այգում։ Ծիրանի, խնձորի, թզի, սալորի ու դեղձի չրերից պատրաստվող կոնֆետներում որպես քաղցրացուցիչ օգտագործվում է բնական մեղրը։



Սյուզաննան օգնում է նաև համագյուղացիներին. բնական չրերի համար անհրաժեշտ մնացյալ մրգերը ձեռք է բերում հարազատ Քաղցրաշեն գյուղից։

Suebar-ն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփի մասնակիցներից է, որի շնորհիվ Սյուզաննան բիզնեսի զարգացման համար մեկ տարի մասնակցել է դասընթացների և խորհրդատվություններ ստացել տարբեր ոլորտների մենթորներից:

«Կոնֆետների գաղափարը առաջացավ այն պահից, երբ երեխաներս որոշեցին հրաժարվել շաքարից։ Մեր տան եղած միակ քաղցրը մեր չրերը դարձան. փորձեցինք չրերով ստանալ կոնֆետ ու ստացվեց: Այսպես ստեղծվեց մեր բիզնես գաղափարը։ Կոնֆետների պատրաստման մեջ օգտագործում ենք մի քանի պատումներ՝ բազուկ, կոկոսի փաթիլներ, քունջութ, ընկույզ, նարնջի փոշի, պիստակ, դդմի կորիզ և նանա: Մեր բիզնեսում եկավ մի ժամանակ, երբ հասկացանք, որ մեզ պակասում են գիտելիքները: Տեղեկացանք Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի մասին, որին մասնակցեցինք ու մեկ տարվա ընթացքում տարբեր մենթորների շնորհիվ ունեցանք գիտելիքներ, որոնք կիրառում ենք մեր բիզնեսում։ Նշեմ նաև, որ ֆելոուշիփի հաղթող ենք, ստացել ենք դրամաշնորհ, որը կիրառելու ենք մեր բիզնեսի զարգացման համար»,- նշել է Suebar-ի հիմնադիր Սյուզաննա Բարսեղյանը։



Սյուզաննա Բարսեղյանի առաջիկա նպատակն է ընդլայնել Suebar-ն ու հիմնադրել սեփական բրենդային խանութը, որտեղ ներկայացված կլինեն բնական թարմ չրեր և մշտապես նորացվող չրահունց կոնֆետների լայն տեսականի:

Suebar-ի քաղցրավենիքները հնարավոր է պատվիրել հետևյալ հեռախոսահամարով՝ +37455330727։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի