Ներքին 1 տարի առաջ - 22:14 29-11-2024

Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը

«e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության օպտիմալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նպատակ ունի ապահովել կենտրոնի ֆինանսական կայունությունը՝ նվազեցնելով ոչ շահութաբեր ծառայությունների ծավալները։

Մեծամորի բժշկական կենտրոնը երկար տարիներ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում։ Կուտակված պարտավորությունները, որոնք ներկայումս կազմում են մոտ 86 միլիոն ՀՀ դրամ, խոչընդոտում են կազմակերպության բնականոն գործունեությանը։

Պարտավորությունների կուտակման հիմնական պատճառներն են․ վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների կասեցումը 2021 թվականից, տեխնիկական վերազինման բացակայությունը և շենքային անմխիթար պայմանները, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հավելյալ ֆինանսական բեռը, COVID-19 համավարակի ընթացքում բժշկական կենտրոնի ծախսերի անարդյունավետ փոխհատուցումը։

Նախագծով առաջարկվում է դադարեցնել կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը, ինչը կնվազեցնի բժշկական կենտրոնի ծախսերը, կրճատվում է բժշկական կենտրոնի ընդհանուր մահճակալային ֆոնդը՝ ապահովելով ավելի բարձր ծանրաբեռնվածություն մյուս բաժանմունքներում։

Կենտրոնում շեշտը դրվում է առավել պահանջված՝ թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների գործունեության վրա։

Որոշման ընդունմամբ ակնկալվում է կայունացնել բժշկական կենտրոնի ֆինանսական վիճակը, բարձրացնել կենտրոնի մատուցած ծառայությունների որակը, ապահովել Արմավիրի մարզի ազգաբնակչության հասանելիությունը կարևոր բժշկական ծառայություններին։

Մեծամորի բժշկական կենտրոնը ունի 169 աշխատակից, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ։

Կենտրոնի պարտավորություններ՝ 86 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում՝ հարկային և վարկային պարտքեր։

Կենտրոնի աշխարհագրական կարևորությունը՝ կենտրոնը գտնվում է գերսեյսմակայուն շինությունում և կարևոր դեր ունի ճգնաժամային իրավիճակներում։

Նախագիծը մշակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ