Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:35 03-03-2023

Բայրամովը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային անվտանգության և երաշխիքների հարցերը։ Բայրամովը և Գրոսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը։ Նա Գրոսիի հետ քննարկել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը՝ կարևորելով ատոմակայանի շահագործման ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված չափանիշների պահպանումը։

Բայրամովը նաև պնդել է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանում օգտագործում է հնացած տեխնոլոգիաներ։

Հանդիպմանը ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Մեծամորի ատոմակայանի գործունեությանն էր անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտարարել էր, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և առհասարակ ողջ տարածաշրջանի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ