Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:38 29-11-2024

Պուտինին չպատասխանելը մեր ղեկավարության տականքությունն է․ հարցում

Նոյեմբերի 28-ին՝ Աստանայում ՀԱՊԿ հանդիպմանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել՝ այդ կերպ բացատրելով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը, բացառապես անդրադառնալով Ղարաբաղի դեմ հարձակմանը և անտեսելով 2020-ից հետո Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի դեմ ագրեսիա չկա։ Ձեր կարծիքով՝ ինչու է ստել Ռուսաստանի նախագահը»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով Ռուսաստանի նախագահը միշտ էլ ստում է։ Անցորդների մի մասն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն են մեղավոր նման հայտարարությունների համար։

«Ագրեսիան եթե լինում է, պետք է համապատասխան ձևով դիմեն, որպեսզի իրավական որոշ գործիքներ դնեն գործի մեջ և կարողանան արձագանքեն»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Պուտինը ստում է իրեն արդարացնելու համար։ «Պուտինն անընդհատ է ստում։ Այնպես չէ, որ Հայաստանի դեպքում է ստում, իր ամբողջ քաղաքականությունը հիմնված է ստի վրա»,- պատասխանեց նա։

Մեկ այլ անցորդ էլ անտարբեր պատասխանեց․ «Չի հետաքրքրում ոչ մի բան»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ բոլորն էլ ստախոս են․ «Պուտինն էլ ա ստախոս, Ալիևն էլ, Էրդողանն էլ, Նիկոլն էլ։ Սաղ սրսկվող, ուռող են։ Սաղ նարկամանները հավաքվել են ԱԺ»։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ Ռուսաստանի նախագահը երբեք էլ ճիշտ չի խոսել․ «Պուտինը երբ ա ճիշտ խոսացել, ինքը ստախոս տականք է, իրեն չպատասխանելը մեր ղեկավարության տականքությունն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան

Ձեզ գուցե հետաքրքրի