Ներքին 1 տարի առաջ - 20:30 28-11-2024

Դպրոցը Սմբատի անունով պիտի անվանակոչվեր, ոչ թե սենյակը. պատասխան՝ Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում դպրոցի դասասենյակը ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներից Սմբատ Գրիգորյան անունով անվանակոչելու միջադեպին:

Փաշինյանը խիստ նկատողություն է արել Շիրակի մարզպետին և ԳՇ անձնակազմի վարչության պետին։

Oragir.News-ը պարզաբանում փորձեց ստանալ Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլյա Գասպարյանից։



Տնօրենը հայտարարեց, որ ցանկություն չունի որևէ հարցի պատասխանել, օգտվում է իր լռելու իրավունքից։

Փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Վահրամաբերդի վարչական ղեկավար Սարո Հովհաննիսյանից։

«Էս պահին շատ կարևոր ժողովի եմ, չգիտեմ՝ երբ կավարտվի ժողովը»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Հովհաննիսյանը։



Oragir.News-ի լրագրողն է եղել Վահրամաբերդում զրուցել Սմբատ Գրիգորյանի հարեւանների հետ։

Գյուղացիները շատ վրդովված են Փաշինյանի վերաբերմունքից, ասում են` դպրոցը Սմբատի անունով պիտի անվանակոչվեր, ոչ թե սենյակը։

«Նախկինում հարևաններ ենք եղել, բավականին կիրթ անձնավորություն է։ Գործի նվիրյալ, հայրենասեր զինվորական է։ Գիտեք պարտադիր չէ, որ զոհվեն նոր դասարան բացեն էդ մարդու անունով։ Եթե մարդը արժանի է մեծարման, գովասանքի ինչու չանել դա իր կենդանության ժամանակ։ Մենք որպես գյուղացի շատ ուրացանք, որ մեր գեներալներին գնահատում են»,-ասում է բարձրաստիճան զինվորականի հարեւանուհին՝ Անահիտ Ռուբինյանը։

Հարևաններից մեկն էլ ասում է, որ իրենք էլ այդպես էին իրենց շնորհակալությունը հայտնել իրենց գյուղի հերոս գեներալին։

«Կռվող, հայրենասեր տղա է, պատերազմների մասնակից։ Սմբատը մեր հայրենիքի համար շատ մեծ բաներ է արել, և դասասենյակը իր անունով անվանակոչելը շատ քիչ բան է իր անցած ճանապարհի ու բանակում իր արածների դիմաց»,-ասում է հարևանը Անդրանիկ Խաչատրյանը։

Գյուղացիները նշում են, որ Սմբատ Գրիգորյանը իր ծառայության տարիների մեծ մասը ծառայել է Արցախում, 1996 թվականից ընտանիքի հետ տեղափոխվել են գյուղից։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանը անվանակոչվեց ԳՇ ԳՇ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունով։

Ժամեր անց տեղեկությունը ջնջվեց, չեղարկվեց նաեւ բարձրաստիճան զինվորականի անունով դասարան ունենալու հարցը։

Նշենք որ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ