Ռեփեր Հայկ Մարգարյանը (HT Hayko) նվաճեց Նեպալի Ամա Դաբլամ լեռան գագաթը։
«Ամա Դաբլամը (6812մ)` Նեպալի (նաև աշխարհի մասշտաբով) ամենագեղեցիկ և տեխնիկապես ամենաբարդ լեռներից մեկն է, որի վերելքը ես իրականացրել եմ միայնակ (առանց որևիցե ինստրուկտոր/գիդի օգնության) : Վերելքը ծայրեհեղ դժվար էր, բայց ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դրախտի ճանապարհը պարտադիր անցնում է Դժոխքի միջով :
Այս հաղթանակը նվիրում եմ Հայկական Ալպինիզմին, որը, իմ խորին համոզմամբ, իր տեղը պետք է ունենա աշխարհում և ամեն ինչ դեռ արջևում է բարեկամներ. - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։