Ներքին 1 տարի առաջ - 18:15 21-11-2024

Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ:

Սարգիս Խանդանյանը կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր երկրի զարգացման հիմքում եվրոպական հիմնարար արժեքներն են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը հարեւան երկրների հետ:

Այս համատեքստում Սարգիս Խանդանյանը կարեւորել է Ադրբեջանի հետ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջերս ուժի մեջ է մտել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ինչը կողմերի ստորագրած առաջին երկկողմ միջազգային իրավական փաստաթուղթն է:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: Նա կարեւորել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, այդ համատեքստում անդրադարձել է Հայաստանում արեւային էներգիայի զարգացման նախաձեռնություններին:

Անտոն Հոֆրայթերը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Նա նշել է, որ Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը մեր երկրին:

Հյուրը նաեւ կարեւորել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև