Պաշտոնանկ եղած գործիչները բացասական վաստակներ թողեցին․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 12:20 19-11-2024
Նոյեմբերի 18-ին կառավարության 6 անդամների պաշտոնանկության մասին լուրերին հրապարակավ անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետը, չկոնկրետացնելով, թե նրանց ո՞ր վաստակն է անուրանալի։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հրաժարական տված ղեկավարները վաստակ ունեն, Ձեր կարծիքով՝ ի՞նչ վաստակ են թողել»։

Հարցվածների մի մասը հարցին չկարողացան պատասխանել, ասելով, որ չեն հիշում, որևէ բան ինչը վաստակ կարող են համարել։

«Թալանել, գնացել են երևի դա են վաստակել»,- ասաց մի տղամարդ։

Ուշագրավ է, որ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հանդիմանել է կառավարության ուժային կառույցների ղեկավարներին հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում անգործություն համար։ «Իմ համբերության բաժակը լցվել է», ասել է վարչապետը։ Իսկ մեկ օր անց Փաշինյանն ընդգծել է, թե պաշտոնանկված ղեկավարների վաստակը պետականության զարգացման հարցում անուրանալի է։ Այս հակասական պատկերը հանրային կասկածներ է առաջացնում և խորացնում ընդհանուր անորոշությունը անակնկալ այս պաշտոնանկությունների առնչությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը