Արտաքին 1 տարի առաջ - 12:37 17-11-2024

Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսական բանակը կիրակի գիշերը Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը տագնապ են հայտարարել Դնեպրից դեպի արևելք բոլոր շրջաններում։ Արձանագրվել են նաև «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակումներ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Պայթյուններ են տեղի ունեցել Օդեսայում, Զապորոժիեում, Դնեպրում, Կրիվոյ Ռոգում և Չերկասի շրջանում։ Կիևում հրթիռը դիպել է հինգ հարկանի բնակելի շենքին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Նիկոլաևում «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով մեկ կին է զոհվել, կա 4 վիրավոր, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է առնվազն 45 հրթիռ։ Նրանց թիրախներն են եղել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները:

Ռուսաստանն ամենօրյա ռեժիմով գնդակոծում է Ուկրաինան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտների վրա։ Մոսկվան չի մեկնաբանում քաղաքացիական անձանց զոհերի կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին լուրերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ