Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:06 15-11-2024

Որ մարդը փրկվել է, հրաշք է․ նոր մանրամասներ՝ Թումանյան փողոցի հրդեհից

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան 39 հասցեի բնակարաններից մեկում։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմանբ, դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ։

Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց հարևանների հետ, որոնք մեզ հետ զրույցում պատմեցին, որ հրդեհի պատճառը էլեկտրական գազօջախն է եղել։

«Մեր հին հարևանն է տանը եղել, փառք Աստծո՝ փրկվել է։ Փրկարարները գերազանց աշխատեցին։ 30 տարեկանին մոտ տղամարդ է, միայնակ է ապրում։ Այդ աստիճանի հրդեհից որ փրկվել է, դա պարզապես հրաշք է։ Փրկարարական թիմը շատ լավ է աշխատել»,- ասացին հարևանները։

Նրանք նաև նշեցին, որ բակի շենքերի սխալ կառուցվածքի պատճառով փրկարարական մեքենան Սարյան փողոցից են մտել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը