Ներքին 1 տարի առաջ - 16:50 14-11-2024

Կամուրջը վերանորոգելուց առաջ այն հետազննում են. Գնել Սանոսյանը ԱԺ-ում սխալ է ներկայացրել

Նոր Հաճնի կամուրջը տևական ժամանակ է վերանորոգվում է։ Աշխատանքների ավարտի ժամկետները մի քանի անգամ փոփոխվել է և հետաձգվել։ Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ կամրջի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, քանի որ բացելուց հետո պարզվել են մի շարք այլ հարցեր։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանի հետ։

Ըստ նրա՝ երբ կամուրջը քանդում են, որ վերանորոգեն, մինչ այդ արդեն գիտեն, թե ինչ դետալներ կան։

«Ցանկացած վերանորոգման աշխատանքին պետք է նախորդի հետազննման աշխատանքը, որը պետք է վեր հանի այդ կամուրջի թույլ տեղերը, վնասվածքները, արատները և դրան համապատասխան պետք է կազմվի վերականգման նախագիծ։

Մեր ամբիոնը նորմաներ է գրել, երևի մյուս տարվանից շարք կմտնի, որտեղ հստակ նշված են այդ ամեն ինչի կանոնակարգը»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյոք չկան նախագծային փաստաթղթե՞ր, որոնց հիման վրա կարելի է հասկանալ, թե՞ կամուրջն ինչպիսին է և ինչ դետալներ ունի, Գյուլզադյանը նկատեց․
«Կարող է լինել, կարող է չլինել փաստաթուղթ։ Բոլոր տարբերակները հնարավոր են։ Հնարավոր է, որ ոչ մի նախագծային փաստաթուղթ պահպանված չլինի և հայտնի է միայն մոտավոր տարեթիվը։ Ըստ դրա՝ արդեն կարելի է հասկանալ, թե ինչ նորմաների տակ է նախագծված, այսինքն՝ եթե նույնիսկ երևացող արատներ էլ չկան, նայած ինչ առաջադրանք կտրվի, եթե առաջադրանքը պահանջելու է, որ բերել այսօրվա նորմատիվ պահանջներին, դա ուրիշ գործ է։ Եթե առաջադրանքը տրված է, որ նախկին նորմատիվ պահանջներին համապատասխան թողնել, դա ուրիշ գործ է։ Դա արդեն պատվիրատուն պետք է որոշի»,- նշեց նա։

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Նոր Հաճնի փակ կամրջի վերանորոգման աշխատանքների ձգձգմանը, նշել է․
«Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել»։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը չի տիրապետում այս գիտելիքներին կամ անտեղյակ է, որ վերանորոգման ժամկետներ խոստանալուց առաջ, կարելի է այս կամրջի նախագծային փաստաթղթերը փնտրել արխիվում և հասկանալ, թե ինչ դետալներ ունի Նոր Հաճնի կամուրջը։

Նշենք, որ Նոր Հաճնի կամրջի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը պատկանում է Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե