copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:02 28-12-2023

Գնել Սանոսյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։

Ըստ կատարված փոփոխությունների․ սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։

Ազգային փոքրամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Այդպիսի 8 համայնք ունենք։ Փոփոխվել է բարձրադիր համայնքների գործակիցը։

Այդ համայնքների աջակցության չափաբաժինն ավելի շատ կլինի։ Փոփոխվել է նաև տրանսպորտային մատչելիության կամ Երևան քաղաքից հեռավորության գործակիցը։ Գործակիցները փոփոխվել են՝ հօգուտ հեռավոր համայնքների։ Որքան համայնքները հեռու են Երևանից, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։ Փոփոխվել է համայնքների՝ մարզկենտրոնից հեռավորության գործակիցը։ Փոքրացվել է համայնքներում բնակավայրերի քանակի գործակիցը։

Այն համայնքները, որոնք ավելի քիչ բնակավայրեր ունեն (Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին), չեն տուժի և նրանց դոտացիոն գումարները չեն նվազի, քանի որ քաղաքները մեծ են ու ավելի շատ խնդիրներ կան լուծելու։ «Երբ բարձրադիրության և հեռավորության գործակիցները կիրառել ենք, բազմաթիվ համայնքներ, որոնք Երևանից հեռու են գտնվում, օգտվել են։

Եվ չնայած որ գրեթե բոլոր համայնքներն են ֆինանսական դրական փոփոխություններ ունեցել, այնուամենայնիվ հեռավոր համայնքների փոփոխությունն ավելի մեծ կլինի»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ օրինակ Ճանբարակը մի քանի առումով է օգտվել նոր կարգավորումներից։

Համայնքը երկու սահմանամերձ բնակավայր ունի և առանձին 10 մլն դրամ կստանա միայն դրա համար։ Ապա կկիրառվի Երևանից հեռավորության, ինչպես նաև մարզկենտրոնից ունեցած հեռավորության գործակիցները և արդյունքում Ճամբարակի դոտացիոն գումարները կավելանան։ Նպատակը եղել է իրապես ֆինանսական համահարթեցում կատարելը, որպեսզի մեր բոլոր համայնքները ունենան բավարար միջոցներ համայնքային ծախսերը հոգալու համար, որպեսզի մեր համայնքները իրապես համաչափ զարգացում ունենան»,-ասել է նախարարը։ 2018 թվականին դոտացիաների համար հատկացումները եղել են 48․2 մլրդ, 2023 թվականին՝ 69,7 մլրդ, իսկ 2024-ին արդեն այդ նպատակով կհատկացվի 85,3 մլրդ ՀՀ դրամ։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի