Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:25 12-11-2024

Մեր գործերի հրատապության ռեժիմը խախտված է․ «Գոյ»-ը մղվել է հետին պլան

«Գոյ» թատրոնի անձնակազմը այսօր՝ նոյեմբերի 12-ին, շարժվեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հերթական ակցիան իրականացնելու։

Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց, որ հավաքվել են իմանալու, թե ի՞նչ փուլում են այժմ իրենց գործերը և ուղարկված հաղորդումը։

«Մեր գործերի հրատապության ռեժիմը խախտված է։ Հիմա եկել ենք մեր պահանջի և հաղորդման հետևից։ Եկել ենք, որ հասկանանք, թե ինչու են իրավապահները դանդաղում։ Արդյո՞ք կա միտում, թե՞ պարզապես ընթացակարգն է այդպիսին»,- ասաց նա։

Ցույցի մասնակիցները պարզեցին, որ իրենց հաղորդումը քննչական առաջին բաժին մուտք գործելուց հետո կրկին ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Այսպիսով՝ ակնհայտ դարձավ, որ «Գոյ» թատտրոնի գործերը կրկին մղվում են հետին պլան։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է