Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:58 11-11-2024

Եթե ձեր աշխատանքները հաջող են, ինչո՞ւ են վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները արտերկրում սովորում

Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են և մեծ ծավալով բարեփոխումներ են իրականացվում, որ դպրոցասահակները որակյալ կրթություն ստանան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ վարչապետի և կրթության նախարարի դպրոցահասակ երեխաները նախընտրում են կրթություն ստանալ ոչ թե Հայաստանի, այլ արտերկրի ուսումնական հաստատություններում։ Այս մասին այսօր «ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ» ԱԺ լսումներին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանից հետաքրքրվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում՝ կրթության ոլորտի բարեփոխման համար, բայց յուրաքանչյուր անհատ ունի երկրի և ուսումնական հաստատության ընտրության իրավունք:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է