Ներքին 1 տարի առաջ - 13:31 11-11-2024

Հիմա որևիցե մեկի քմահաճույքով ՊՊԾ անդամները զուգարանում մարդ չեն սպանում. Վահագն Ալեքսանյան

«Երկրի վարչապետի ընտանիքի անդամները ևս ենթակա են պետական պաշտպանության տակ գտնվելու: Եթե դա մեր քաղաքական դաշտում ոմանց մտահոգում է, ապա նախ և առաջ պետք չէր վարչապետի ընտանիքի անդամներին դարձնել թիրախի, ատելության խոսքի, ատելության սերմանման առարկա»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արտահայտած այն մտքին, որ 30-ից ավելի ՊՊԾ ծառայող է ապահովել Աննա Հակոբյանի անվտանգությունը՝ բարեգործական ընթրիքի ժամանակ, ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց. «Այո՛, մասնավոր ընթրիք է կազմակերպվել՝ բարեգործական նպատակներով, որի ամբողջ շահույթը ուղղվելու է բարեգործությանը, և պետական պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովի էնտեղ ներկա գտնվող վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը»:

Ալեքսանյանի խոսքով՝ ծառայության որակը, ծառայողների թե՛ մտավոր, թե՛ հոգեբանական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է: «2000-ականներին դեպք եղավ՝ նախագահի թիկնազորի անդամները զուգարանում մարդ սպանեցին: Ակնհայտ է, որ դրանից հետո հստակ փոփոխություններ են տեղի ունեցել, և որևիցե մեկի քմահաճույքով ծառայության անդամները զուգարաններում մարդ չեն սպանում»,- ասաց Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է