Ներքին 1 տարի առաջ - 10:30 11-11-2024

Տուժողը պետք է ապացուցի, որ տուժել է. որ հանցանքներին է սա վերաբերելու

«Մասնավոր մեղադրանքի գործերը, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել և կմտնեն այն ժամանակ, երբ որ առանձին մասնավոր քրեական հայցեր քննող դատարաններ կլինեն։ Այդ գործով քրեական դատավարությունում, քրեական օրենսգրքում այդ կարգը կա, այսինքն կան հանցագործությունների տեսակները, ոչ մեծ ծանրության հանցագործությունները, օրինակ մանր գողություն և այլն, դրանց վարույթն իրականացնող անձինք ոչ մի առնչություն չունեն։ Տուժողն ինքը պիտի գնա հատուկ առանձին ստեղծված դատարանում քրեական հայց ներկայացնի և ինքը ապացուցի, որ տվյալ անձը մեղավոր է և ինքն էլ դրանից տուժել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով այս կարգը կա քրեական օրենսգրքում, սակայն դեռ չի գործում։
«Այս կարգը կգործի այն ժամանակ, երբ համապատասխան դատարանները կստեղծվեն։ Դրա հետ կապված դեռևս ոչ մի լուրջ տեղեկություն չկա»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի այլ դեպքերում տուժողը փաստն է հաստատում, որ ինքը տուժել է որևէ հանցագործությունից և իրեն վարույթն իրականացնող մարմինը ճանաչում է տուժող։

«Եթե կան հանգամանքներ, որոնք առանց տուժողի ներկայացման հնարավոր չի հասկանալ տուժողը տուժել է, թե ոչ, բնականաբար այդ հանգամանքները կթողնեն տուժողի վրա, որ ինքը ներկայացնի, որպեսզի փաստ լինի, տվյալ լինի, որ ինքն իսկապես տուժել է որևէ անձի կողմից հանցավոր արարքից։ Ավելի պարզ ասեմ վարույթն իրականացնող մարմինը չի կարող օդից իմանալ, որ որևէ անձ տուժել է որևէ գործողությունից»,- նշեց նա։

Փաստաբանի պնդմամբ կան դեպքեր, երբ մեղադրյալը կասկած է հարուցում, որ տվյալ անձը տուժող է։
«Ցանկացած գործով, եթե կա կասկած, որ մեղադրանքի կողմը կասկած է հարուցում, ասում է ես ոնց կարող էի գողանայի, եթե դու դրանից չես ունեցել, չէիր կարող ունենալ, որովհետև չունեիր եկամուտ, ապա տուժողը կարող է ապացուցել, որ դա իրեն օրինակ նվիրել են։ Առանձին, կոնկրետ դեպքերում, եթե լինեն այդպիսի հանգամանքներ, ապա գործի շրջանակներում կարելի է քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով` եթե հանցագործություն է բացահայտվում, որտեղ բացահայտվում է նաև տուժողը, ապա որևէ բան ապացուցելու կարիք չկա, վարույթն իրականացնող մարմինն ինքն է իրականացնում։

«Սակայն, եթե հանցանքը բացահայտվել է, որտեղ չենք ճանաչում տուժողներին, չգիտենք ովքեր են տուժել, ապա այդ անձինք կարող են ներկայանալ և ներկայացնել համապատասխան տվյալներ, որ իրենք տուժել են»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում