Ստորագրահավաքը ոչինչ չի տա. Հայկ Մարությանը այն օգտագործում է իր նախընտրական արշավի համար
copy image url

Ստորագրահավաքը ոչինչ չի տա. Հայկ Մարությանը այն օգտագործում է իր նախընտրական արշավի համար

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 10:50 05-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ստորագրահավաք սկսել՝ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման դեմ։ Նրա խոսքով՝ խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն այս որոշման դեմ, որի արդյունքում ավագանու որոշման արդյունքում կստիպեն հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Հայկ Մարությանը նաև կարծում է, որ 2013 թվականի օրինակով կհաջողվի քաղաքային իշխանություններին պարտադրել, որպեսզի վերջիններս չթանկացնեն հանրային տրանսպորտի ուղեվարձը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ 2013 թվականին հանրային տրանսպորտի թանկացումը չեղարկվեց ոչ թե փողոցային պայքարի, այլև չերևացող գործընթացների արդյունքում, որոնք բավարար կերպով չլուսաբանվեցին․ «Ովքեր այն ժամանակ այդ գործողությունները ձեռնարկել էին, իշխանության մեջ ունեին իրենց կողմնակիցները, ովքեր իրենց առաջ բոլորովին այլ խնդիրներ էին դրել։ Դրա համար չարժե 2013 թվականի հետ համեմատել, որովհետև հիմա բոլորովին այլ իրավիճակ է՝ նաև այն պատճառով, որ այնտեղ տրանսպորտային սեփականության ու եկամուտների վերաբաշխման հարցն էր նաև դրված»։


/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայկ Մարությանը, նախաձեռնելով այս ստորագրահավաքը, իր նախընտրական քարոզարշավի գործընթացի նախապատրաստման համար բավականին հաջող թեմա է գտել, սակայն բոլորովին այլ հարց է, թե որքանով դա կհաջողվի «ռասկրուտկա» անել։ Ըստ նրա՝ դժվար է միայն ստորագրություններ հավաքելով որևէ հաջողության հասնել։

«Հիմա ասենք հավաքեցին 50 հազար ստորագրություն, հետո՞, դիմելու են Երևանի ավագանուն, ավագանին էլ դեմ է քվեարկելու, ինչից հետո հարցը փակվելու է։ Ուրիշ բան է եթե տեղի ունենան ցույցեր, երթեր, այնպիսի մեծ զանգված դուրս գա փողոց, որը կստիպի հրաժարվել որոշումից, սակայն ամենայն հավանականությամբ այդպես չի լինելու։ Դրա համար էլ մենք այս գործողությունը կարող ենք գնահատել տվյալ քաղաքական ուժի կամ թեկնածուի նախընտրական արշավ, որով ճանապարհ է հարթում իր հետագա գործունեության համար։ Հետագա գործունեությանն էլ շատ ժամանակ չի մնացել, 1 տարի ժամանակ է մնացել, որովհետև հաջորդ տարվա սկզբից արդեն սկսելու է բացահայտ նախընտրական կամպանիան, եթե իհարկե արտահերթ ոչ մի բան տեղի չի ունենա»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ մարդիկ չեն միանա այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը՝ Արմեն Բադալյանը պատասխանեց, որ Հայաստանում 35 տարվա ընթացքում սոցիալական թեմայով ոչ մի շարժում հաջողության չի հասել։ Նա շեշտում է՝ հայերը սոցիալական հարցերով փողոց դուրս չեն գալիս։

«Չեմ կարծում, որ այստեղ արտաքին ուղղորդում լինի, որովհետև սա իշխանափոխության հետ կապված չէ։ Իշխանափոխության դեպքում է արտաքին միջամտություն լինում, իսկ ներսում՝ տրանսպորտի գինը բարձրացնելու համար, չեմ կարծում, որ արտաքին միջամտություն կլինի։ Ոչ մի բան էլ տեղի չի ունենա, ուղղակի դա տվյալ քաղաքական գործչին առիթ կտա անընդհատ թեման «ռասկրուտկա» անել, ինչը սխալ չէ, օրենքի խախտում չէ, հանցագործություն չէ։

Նախընտրական կամպանիա է, բնականաբար ցանկացած հարց օգտագործվում են՝ հարվածելու համար։ Նորմալ երևույթ է, խնդիր չկա, ուղղակի ամենայն հավանականությամբ ոչ մի արդյունք չի ունենալու։ Չնայած՝ մեկ էլ տեսար գուցե ֆորս-մաժոր լինի, բայց կարող ենք ասել, որ մեծ հավանականությամբ չի լինելու։ Եթե իշխանությունն ինքը փորձի այս գործընթացը կասեցնել, դա ուրիշ բան է, բայց ստորագրահավաքով հաջողություն չի լինելու, 35 տարվա ընթացքում այնքան նման ստորագրահավաքներ ենք տեսել»,- շեշտեց նա։

Արմեն Բադալյանը հավելեց, որ միայն ներիշխանական խնդիրներ ծագելու դեպքում քաղաքային իշխանությունները կհրաժարվել տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան