Ներքին 2 տարի առաջ - 17:20 03-11-2024

Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և համայնքային ոստիկանության բաժիններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ և քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահե Մուշեղյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռոբերտ Պետրոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Տավուշի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։

Վ ․Ղազարյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Վազգեն Կիրակոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայություն գծով տեղակալի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Գրիգորյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար է նշանակվել Լևոն Բադալյանը, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է նույն գումարտակի պետի տեղակալի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Կարապետյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ