Ներքին 3 տարի առաջ - 23:21 26-06-2023

Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հայտնում են Մայր Աթոռից:

Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն:

Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ազատվելով Ուկրաինայի Հայոց թեմում իր ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, ազատվելով Քահանայից Պատրաստման Լսարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ