Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 17:20 01-11-2024

Նիկոլին դմփ-դմփ հու անողները չգիտեն, թե երբ է ՀՀ-ն անկախացել. հարցում

Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինչ-որ հարցում են կազմակերպել և պարզել, որ քաղաքացիների մեծ մասը ՀՀ անկախության օրը չգիտի։ «Մենք ուզում ենք, չէ՞, մարդիկ մեր պետությունը սիրեն։ Սիրելու համար պետք է ճանաչել պետությունը։ Առանց ճանաչելու հնարավոր չէ սիրել։ Շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա այն փաստը, որի մասին ասել եմ կառավարության նիստին, որ, համենայն դեպս՝ հարցման արդյունքում, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը ճշգրիտ չգիտի։ Հարցումն իմ սեղանին դրված է, հաճախ բացում, թերթում եմ»,- ասել է վարչապետը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ո՞ր օրն է անկախացել Հայաստանի Հանրապետությունը»։

Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ քաղաքացիների մի մասը գիտի ՀՀ անկախության օրը։

Հարցվածներից մեկը, մեկնաբանելով Փաշինյանի վերը նշված գնահատականը, կարծիք հայտնեց. «Էդ հռչակագրի հետ կապված խնդրահարույց հարցեր կան։ Էդ կետերը պետք է վերանայել։ Երևի՝ դրա հետ է կապված»։

Իսկ մի քաղաքացի Փաշինյանի գնահատականին ի պատասխան ասաց. «Ի՞նչ ասեմ։ Իր դաստիարակածները չգիտեն։ Մենք գիտենք։ Ովքեր իրեն դմփ-դմփ-հու են արել, դրանք չգիտեն, իրենց պետք էլ չի»։

Որոշ քաղաքացիներ, իրոք, չգիտեին Անկախության օրը։ Մի քանիսը չպատասխանեցին հարցին։

«Ես գիտեմ, որ մեր հայրենիքը միշտ անկախ է եղել։ Արա՛, ես կռված տղա եմ։ Եկել ես, ինձ ասում ես՝ ե՞րբ ենք անկախացել»,- նշեց մի տարեց քաղաքացի, ձևացնելով, թե չի հիշում Անկախության օրը։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարեց, թե սկսում է անկախության պաշտպանության շարժում։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում ՔՊ-ական իշխանությունը շատ չնչին բան է արել այս ուղղությամբ։ Ենթադրելի է, որ այս անգործության մեջ հանրությանը մեղսակից դարձնելու համար է Փաշինյանն ասում, թե քաղաքացիներ մեծ մասը Անկախության օրը չգիտի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև