Ներքին 2 տարի առաջ - 12:02 31-10-2024

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք հատկացրեց Ֆրանսիական համալսարանին

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։

Որաշման հիմնավորման մեջ ասվում է.

«Նկատի ունենալով ագրարային ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը բարելավելու անհրաժեշտությունը և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման Ֆրանսիայի հարուստ փորձը, ինչպես նաև Ֆրանսիական նորարարական ծրագրերից օգտվելու ցանկությունը՝ Կողմերը համաձայնվում են համագործակցել Բոլոնիայի գործընթացին համահունչ

Բոլոնիայի գործընթացին համահունչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգայնացման, այդ թվում և ուսումնական ծրագրերի և կառավարման ձևի վերանայման և արդիականացման ուղղությամբ՝ վերջինս համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին։

Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների փոխհամաձայնությամբ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ամրացված առաջին մասնաշենքից տրամադրել տարածք: Նախատեսվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին տրամադրված տարածքի, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ օգտագործվելիք տարածքների, ինչպես օրինակ՝ համատեղ օգտագործվող կենտրոնական շքամուտք, աստիճանավանդակ, վերելակ, մարզադահլիճ, ճաշարան, մեծ դահլիճ, մեծ դահլիճի նախամուտք, վերանորոգում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցներով:

Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ի մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան հիմնադրամին հատկացված տարածքից: Համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծը կշրջանառվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հստակեցումից հետո»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ