Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:11 01-12-2022

Ֆրանսիական կառավարությունն իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշման վերաբերյալ իր ֆեյսուքյան էջում գրառում է կատարել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Երեկ երեկոյան Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետևելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունված որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Բանաձևում հատուկ կարևորվում է Լեռնային Ղարաբաղի մասով ձևակերպումը՝ «հորդորում է Կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը և դիվանագիտական ​​մոբիլիզացիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող կայուն լուծում հնարավոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշված Ազգային ժողովի թիվ 520 որոշման»: Թեև սա համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի անկախության ուղիղ ճանաչմանը, այն միարժեք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», և փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկետ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով:

Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց հետևողական աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա կարևոր քայլ է հայկական կողմի դիվանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղությամբ:

Դրանով հանդերձ, պետք է նշել, որ ինչպես Սենատի նախորդ բանաձևը, սա էլ դեռևս ավելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետության կողմից: Այս բանաձևը իրավական ուժ կստանա միայն, եթե այնտեղ ներառված առաջարկությունները գործի դրվեն Ֆրանսիայի գործող կառավարության կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինություն և պաշտպանական համակարգեր մատակարարվեն, ընդարձակվի սահմանի վրա դիտորդական առաքելությունը, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և վերականգնվի Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ թշնամու կողմից հետագա սադրանքների դեպքում Ֆրանսիան նաև բացահայտ ճանաչի Արցախի անկախությունը:

Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ կրիտիկական է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, հետևողականորեն աշխատի Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիևի հանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելու հայության դեմ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մշակույթային ցեղասպանության քաղաքականության համար:

Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամեն քայլափոխին, և հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ կրկնակի ստանդարտները անընդունելի են, և ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թևի տակ ցեղասպան ռեժիմի բարգավաճումը, և մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը և էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից:

Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական կառավարությունը, ունենալով այժմ երկրի օրենսդիր երկու պալատների անվերապահ աջակցությունը, առաջիկայում իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի և ժողովրդների իրական շահերից բխող խաղաղության հաստատմանը»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի