Ներքին 1 տարի առաջ - 17:10 30-10-2024

Իմ և Փաշինյանի միջև սեպ մի՛ խրեք, անիմաստ է․ Անդրանիկ Քոչարյան

«Ինձնից վտանգ պետք չի զգալ․․․ Ես ասել եմ՝ իմ և Փաշինյանի միջև սեպ մի՛ խրեք, անիմաստ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և դիմելով լրագրողներին՝ հավելեց․ «Երեկ էդ ի՞նչ սեպեր էիք առել, ֆռֆռում էիք»։

ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, որ սեպ խրողների թիվը գնալով շատանում է։

Հարցին, թե քանի՞ հոգի կա ՔՊ-ից իր և Փաշինյանի միջև սեպ խրող, Քոչարյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ տեսնում»։